Սերգեյ Սարգսյանը երկրորդ հաղթանակն է տարել. ըմբշամարտի երիտասարդական ԱԱ
SportԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում 92 կգ քածային Սերգեյ Սարգսյանը երկրորդ հաղթանակն է տարել: 1/8 եզրափակչում նա ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է ուզբեկ ըմբիշ Ռավշանբեկ Ջումաբոևին: Որակավորման փուլի գոտեմարտում հայ ըմբիշը 8-3 հաշվով հաղթել էր թուրք Յիլդիրայ Պալային: