ԱՄՆ 4 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ ՌԴ-ի դեմ պայքարելու համար
ИностранныйՄիացյալ Նահանգները 4 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացրել Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պայքարելու համար:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Գործակալությունը տեղեկացնում է, որ Վաշինգտոնը մտադիր է առաջիկայում ևս 4,5 միլիարդ դոլար տրամադրել Կիևին:
Ավելի վաղ, Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը նշել էր, թե պատերազմը «շատ թանկ» է նստում Ուկրաինայի վրա, քանի որ ամեն ամիս երկիրը դրա վրա ծախսում է ավելի քան 3,5 մլրդ ԱՄՆ դոլար: Նա նշել էր, որ այդ միջոցները տրամադրվում են պետբյուջից, իսկ Արևմուտքը չի ֆինանսավորում բանակին: