ԱՄՆ առաջին տիկինը վարակվել է COVID-19-ով, նախագահ Բայդենը ևս թեստ է հանձնել
СШАԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ COVID-19 է ախտորոշվել:
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Սպիտակ տան մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես կորոնավիրուսի համար թեստ է հանձնել, որի արդյունքը բացասական է եղել:
Այդուհանդերձ, քանի որ նա սերտ շփումների մեջ է եղել առաջին տիկնոջ հետ, առաջիկա օրերին դիմակ է կրելու հանրային վայրերում կամ մարդկանց շատ մոտ գտնվելիս: