ԵԱ․ Հայաստանի թիմն ապահովեց չորրորդ մեդալը
SportԷրզրումում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմն ապահովեց չորրորդ մեդալը։
50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը քառորդ եզրափակիչում մենամարտեց սերբ Ջորջ Մարկովիչի հետ և առանց մեծ դժվարության հաղթանակի հասավ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Երեք ռաունդներում էլ մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին՝ 5:0։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել եւ առնվազն բրոնզե մեդալ ապահովել 66 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը, 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը եւ 40 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը: