Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» «Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» «Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ» «Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Հրապարակ». Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» «Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է 

Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն

Հասարակություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ և առանց առողջությանը պատճառված էական վնասների:

Գործակալության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի հիմքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն տալու կամ անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ փորձի մասին տեղեկացնելու լիազորությունն է և «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա հետևանքով բռնկված հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների տվյալների (լուսանկարների) հրապարակման կապակցությամբ մտահոգություններն են:

Մասնավորապես, եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները և հրապարակվող տվյալների համաչափությունը առերևույթ խնդրահարույց չեն, քանի որ դրանք հրապարակվում են անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու և նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ` հրապարակման) ընդհանուր կանոնները և սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը:

Մարդու մասին տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են միանգամից երկու մրցակցող շահի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների հետ։ Երկու իրավունքներն էլ հիմնարար են և պահանջում են առանձնահատուկ հարգանք։

Անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, ինչպես նաև դրանց դոկտրինալ մեկնաբանությունների, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) և ՄԻԵԴ դատական գործերի՝ լրագրության սկզբունքների նախանշած կանոնները (օրինակ՝ Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործեր), որոնցով էլ հավասարակշռվում է (լրագրողի) խոսքի ազատության և տեղեկություն ստանալու և տարածելու ազատությունները` մի կողմից, լրագրողի կողմից անձնական տվյալների օգտագործման դեպքում անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ մյուս կողմից:

Տվյալ դեպքում խոսքը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ իրադարձության՝ պայթյունի, ինչպես նաև դրա արդյունքում հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների, վիրավորների և անհետ կորածների մասին է:

Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը:

Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման կոնկրետ (սպեցիֆիկ) նպատակ և գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել:

Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի և օրինական, այսինքն` հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը և կարևորությունը:

Երկրորդ, անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսքը տվյալները համացանցում հապարակելու մասին է, երբ հրապարակված տվյալները առանց որևէ ժամկետի և տարածության սահմանափակման, այն է՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, և ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների և ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի (ինչպես ցանկացած այլ իրադարձության) լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները (լրագրողները) և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք (այնքանով, որքանով սոցիալական ցանցերում ըստ էության յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես բովանդակություն ստեղծող, «լրատվամիջոց») պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետըՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»«Հրապարակ». Օսկանյանին սպասելիսՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն էԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառովԷրդողանը կարող է թողնել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնըՍամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվել է, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) Էս կապիկից առաջացածները էկել հայ ազգի ճակատագիրն են որոշում. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)Այսօրվա վիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս․ Փաշինյան (տեսանյութ)Պենտագոնի ղեկավարը հայտնել է, թե ինչ է Ուկրաինան խնդրել ԱՄՆ–իցՍամվել Վարդանյանի տաբատին կանաչ խոտի հետքեր են, դրանք Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել․ փաստաբանԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ)Փաշինյանը չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Էսօր ժողովրդի մեջ մեծ անվստահություն կա. բերքաբերցին Փաշինյանին առաջարկեց նոր ընտրություններ անցկացնել (տեսանյութ) Ես սա անում եմ, որ ՀՀ-ն ի վերջո դառնա անկախ պետություն, ոչ թե ֆորպոստ․ Փաշինյան (տեսանյութ)Տարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարարԵրևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյութ) Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և հոսպիտալացվել Քաղաքացիների իրական վերաբերմունքը` «հեղափոխականներին» Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՓաշինյանի անթաքույց վախը՝ «կոնսենսուս մինուս մեկից»․ ի՞նչ են մեզ հասկացնումՊարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար)Քաղաքացիներին ներկայացրել ենք Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները․ ՍաղաթելյանԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄՄանրամասներ` երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից «Խորհրդավոր» ընթրիքի ստորգետնյա քարերը. ովքեր չեն մասնակցել Աննա Հակոբյանի հավաքինՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Թբիլիսիում բողոքի ցույցեր են՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ (տեսանյութ)ՀԿ-ները պահանջում են ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրելՀԺՄ–ն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և պահանջում է քննություն իրականացնելՀՀ-ում ազգային իշխանության հաստատումով այսպիսի հանցագործություններ կատարողները խստորեն պիտի պատժվեն․ Կևորկ ՅազեջյանՄեր խնդիրն էն ա, որ Ոսկեպարում, Բաղանիսում, Կիրանցում տասնյակ տներ կառուցվեն․ Փաշինյան (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումՔորթնի Քարդաշյանը հայտնել է, որ խմում է իր կրծքի կաթըՍյունիքի ու Ադրբեջանի բանակի միջև վերացավ վերջին հնարավոր խոչընդոտը․ թյուրքագետ Մանդատները վայր դնելը և փողոց դուրս գալն անելու ենք երբ զգանք, որ դա կբերի իր տրամաբանական ավարտին․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) ԵՄ ռևերանսները Բաքվին՝ ի հաշիվ Հայաստանի շահերիԲրազիլիայի բնակչուհին հորեղբոր դիակի հետ գնացել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համարԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին
Ամենադիտված