Ղրիմի կամուրջը պետք է ոչնչացվի, կլինեն նոր պայթյուններ. սպառնում է Զելենսկու գրասենյակը
ИностранныйՂրիմի կամուրջը օրինական նպատակ է. այն պետք է ոչնչացվի:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Միխաիլ Պոդոլյակը՝ Guardian-ին տված հարցազրույցում:
Նա խոստացել է, որ առաջիկա ամիսներին նոր պայթյուններ կլինեն Ղրիմում:
Բացի այդ, Պոդոլյակն ակնկալել է, որ Արևմուտքն ավելի շատ սպառազինություն տրամադրի Կիևին՝ ռուսական զորքերում քաոս ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Ղրիմի ռազմական պահեստներից մեկում պայթյուններ էին որոտացել, որոնց պատասխանատվությունը ստանձնել էր Կիևը, իսկ մինչև այդ ՌԴ ՊՆ-ն կատարվածը դիվերսիա էր որակել: