Որևէ տեղ 4 տոննա հրավառական նյութի պահպանումը խիստ վտանգավոր է․ փոքր կայծը նման հետևանքների կբերի
Политические«4 տոննա հրավառական նյութերի պահպանումը մեկ տեղում մեծ վտանգ է ներկայացնում: Փոքր կայծը կարող է բերել նման հետևանքների: Հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվեն բոլոր հարցերը: Դրանից բացի, ես կարծում եմ, որ ինքներս պետք է կարողանանք հրավառության այս մշակույթից հրաժարվել: Պարտադիր չէ, որ մեր առիթին մասնակցեն 10 կմ հեռավորության վրա գտնվող շենքերի, տների բնակիչները: Մի կողմից խաթարում ենք այդ մարդկանց անդորրը, մյուս կողմից տեսնում ենք, թե նման նյութերի պահպանումը ինչ հետևանքի կարող է բերել»,- այս մասին այսօր ասաց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բավարար չափով վերահսկողություն չի իրականացվում, չէ՞ որ տեսչական մարմինն արձանագրել էր բազմաթիվ խախտումներ հրդեհային անվտանգության պահպանման հարցերի հետ կապված:
Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է անդրադառնա ինչպես այս, այնպես էլ այլ տեղերում պահվող վտանգավոր թափոնների հարցին: