Պայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել․ նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գա
Society«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանն աշխատում էր կենտրոնում։ Վաչագանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։
NEWS.am-ը հայտնում է, որ 22-ամյա Վաչագանն աշխատում էր առեւտրի կենտրոնում։ Նրա հարազատները մեր թղթակիցն պատմել են, որ պայթյունի պահին Վաչագանը նկուղում է եղել, նա հասցրել է զանգել մի քանի տաղավար այն կողմ աշխատող եղբորը եւ ասել, որ շենքից արագ դուրս գա։ Դրանից հետո Վաչագանի հետ կապը կորել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է փլատակների տակից դեպքից ավելի քան 1.5 օր անց։ Վաչագանը 44–օրյա պատերազմի մասնակից էր, ապրում էր Շենգավիթ համայնքում։
Նշենք, որ Վաչագան Եղոյանը հաղորդավար Արտավազդ Եղոյանի եղբոր թոռն է։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։