Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն Մարուքյան 

Տիգրան Ավինյանն ապահովագրում է իրեն՝ Փաշինյանի կողմից «քցված» լինելուց

Վերլուծական

Այսօր «Սուրմալու» առեւտրի կենտրոն ժամանած նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ռեզոնանսային հայտարարություն է արել` նշելով, որ այդտեղ է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։ Ըստ էության, նմանատիպ շեշտադրումով Ավինյանը նախընտրական քարոզչության համար նախատեսված ժամկետից շուտ մտավ նախընտրական պայքարի մեջ: Հանրության կողմից այս քայլը միանշանակ չընդունվեց, քաղաքացիները  սոցիալական ցանցերում իրենց վրդովմունքն են հայտնում, որ ՔՊ քաղաքապետի թեկնածուն նախընտրական քարոզչության ստարտ է ընտրել ողբերգության վայրը, երբ դեռ կան անհետ կորածներ և պարզ չէ զոհերի վերջնական թիվը:

Տարիներ առաջ նման վարքագիծը վրդովմունք էր առաջացնում նաև այն ժամանակվա ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների մոտ: Դիցուք, երբ 2006 թվականին, դեռևս ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը քարոզարշավի պաշտոնական բացումից շաբաթներ առաջ սկսեց դիրքավորվել որպես նախագահի ապագա թեկնածու, ընդդիմադիր մամուլը դա բնութագրեց հետևյալ կերպ. «Արդեն բավական ժամանակ է, ինչ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը բան ու գործ թողած զբաղվում է նախընտրական քարոզչությամբ: Հանկարծ հիշել է, որ զինծառայողները նաեւ հարազատներ ունեն, եւ գյուղեգյուղ ընկած հանդիպում է նրանց հետ, Հանրային ռադիոյով ամեն օր պատասխանում է հարցերին, շախմատիստներին հետեւը գցած այստեղ-այնտեղ հանդիպումներ է ունենում, ջրագիծ-բան է բացում եւ այլն»: Ընդդիմադիրները կոչ էին անում ԿԸՀ-ին ուսումնասիրել Սարգսյանի այս ֆալստարտը ու PR-ը և տալ դրան համապատասխան գնահատական:

Նմատիպ իրավիճակ էր նաև 2017 թվականին: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, ըստ օրենքի, պետք է մեկնարկեր մարտի 5-ին: Սակայն, ՀՀԿ-ն ժամանակից առաջ անցնելով՝ Երեւանի տարբեր հատվածներում տեղադրել էր իր ցուցակով առաջադրված ու չառաջադրվածների դիմապատկերներով քարոզչական պաստառներ: Այդ պաստառների թվում գերակշռում էր վարչապետ Կարեն Կարապետյանի նախընտրական պաստառները, իսկ ինքը` Կարապետյանը, ընտրություններից շաբաթներ առաջ սկսել էր ծրագրային հարցազրույցներ տալ և խոսել ապագայի պլանների մասին: Բնականաբար, ընդդիմությունը՝ ի դեմս Փաշինյանի և թիմակիցների, սա նույնպես դիտարկեց իբրև օրենքի պահանջի կտրուկ խախտում և պահանջեց ԿԸՀ-ից պատժել ՀՀԿ-ին և Կարապետյանին; 

Անգամ, եթե նախկին իշխանության ներկայացուցիչները օրենքի խախտումով նախընտրական քարոզարշավ էին սկսում, այնուամենայնիվ դա ակնհայտորեն չէր արվում ողբերգության ֆոնին, այն էլ պաշտոնապես հայտարարված սգո օրով: Դժվար է պատկերացնել, թե ինչ բուռն արձագանքի կարժանանային Հանրապետականները, եթե նրանցից որևէ մեկը փորձեր քաղաքական դիվիդենտներ հավաքել համազգային աղետի ֆոնի վրա: 

Հետևաբար հարց է առաջանում՝ ինչո՞ւ Տիգրան Ավինյանը գնաց նման քայլի, հատկապես, երբ իր թիմակիցները և անձամբ Նիկոլ Փաշինյանը նախկինում այսպիսի ֆալստարտերին հստակ գնահատական են տվել:  Ակնհայտ է, որ Ավինյանը չէր կարող չգնահատել իր այս հայտարարության հանրային արձագանքները և իմիջային հետևանքները: Չի բացառվում, որ չնայած ամիսներ առաջ արված պաշտոնական հայտարարության՝ ՔՊ ներսում դեռևս հստակություն չկա այն հարցում, թե ով է ի վերջո լինելու Երևանի քաղաքապետի իշխող ուժի թեկնածուն: Գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հրապարակային հարցազրույցների ընթացքում բազմիցս է ակնարկել, որ հեշտությամբ չի պատրաստվում զիջել իր տեղը Տիգրան Ավինյանին: ճիշտ է` բացահայտ առճակատման Հրաչյա Սարգսյանը չի գնացել, սակայն իր ամբիցիաները հրապարակավ ուրվագծել է: Չի բացառվում, որ ՔՊ շարքերում լինեն նաև ուրիշ, ոչ պակաս ամբիցիոզ անձինք, ովքեր «աչք կունենան» քաղաքապետի աթոռի վրա:  Եվ հենց այդ ներքին խմորումների և ընթացող ստվերային պայքարի ֆոնին Ավինյանի այս հայտարարությունը ավելի շատ նման է  իրեն ապահովագրելուն, որպեսզի հետագայում Նիկոլ Փաշինյանին շատ ավելի բարդ լինի՝  «քցել» իրեն և վերջին պահին Երևանի քաղաքապետի այլ թեկնածուի անուն հնչեցնել: Թերևս Տիգրան Ավինյանը լավ է ծանոթ Փաշինյանի ոճին և հենց դա է նրան ստիպում իմիջային վնասի գնով փորձել պահպանել քաղաքապետ դառնալու շանսերը՝ նվազեցնելով ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի մանևրելու հնարավորությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ Փաշինյանը, Խաչատուրյանը և Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակներ դրեցին Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ Պատերազմին կա՛ այլընտրանք, երկիրը կոլապսի մեջ է, ԱԺ-ում պետք է շատ արագ սկսվի անվստահության գործընթաց, Նիկոլին պետք է վռնդել. Արամ ՕրբելյանՀավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն ՉախալյանԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Ամենադիտված