Իրանը ՀՕՊ համակարգեր է ներկայացրել «Բանակ-2022»-ի շրջանակում
IranՌուսաստանում ընթացող «Բանակ-2022» համաժողովի մասնակից տարբեր երկրներ շարունակում են ներկայանալ իրենց ռազմական արտադրանքով:
Իրանի տաղավարում ներկայացվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կարող են 200 մետր հեռավորության վրա ԱԹՍ-ներ խոցել:
«Այստեղ ներկայացված ՀՕՊ համակարգը ունի երեք արտադրանք՝ բարձր, ցածր և միջին հեռահարությամբ»,- ՌԻԱ Նովոստիժի հետ զրույցում նշել է իրանական պատվիրակության ղեկավար Էսմիզադե Բահման Վանմանը: