Ռուսաստանը «Կալաշնիկով» արտադրող գործարաններ է կառուցում Վենեսուելայում
ՌուսաստանՉնայած դժվարություններին, Ռուսաստանը Վենեսուելայում ավարտին կհասցնի «Կալաշնիկով» ավտոմատներ արտադրող գործարանների կառուցումը:
Այդ մասին «Բանակ-2022» խորհրդաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեևը, հայտնում է Regnum-ը:
«Գործարանների շինարարությունը իրականացվում է ինչպես ռուս տեխնիկական մասնագետների, այնպես էլ վենեսուելական կապալառուների կողմից: Չնայած օբյեկտիվ դժվարություններին, գործարանները կկառուցվեն»,-վստահեցրել է Միխեևը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն և Վենեսուելան ինքնաձիգների արտադրությամբ զբաղվող գործարանների կառուցման մասին պայմագիր կնքել են 2001 թվականին: