Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր. Տիգրան Ավինյան
БлогосфераՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր այցելել եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գոտի, ծանոթացել իրավիճակին ու փլուզման հետևանքներին։
Ուզում եմ ընդգծել ԱԻՆ-ի կատարած անձնուրաց ու առանց դադարի աշխատանքը, որը, որպես կառույց, լավ հասկանում է իր առաքելությունը և իրականացնում է անհրաժեշտն ու իր պարտականությունը։
Տեղի ունեցած ողբերգությունը սթափեցնող էր, և առիթ` մտածելու հրավառության, իբրև երևույթի մեր կենցաղում օգտագործելու նպատակահարմարության մասին։ Վերահաստատում եմ իմ համոզմունքը, որ հրագործական արտադրանքի ազատ օգտագործման արգելքը պիտի սահմանվի։
Կրկին ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին»։