47-ամյա Շարլիզ Թերոնը նկարահանվել է թոփլես Dior-ի գովազդում
ԼուսանկարներՍուպերմոդել Շարլիզ Թերոնը դարձել է Dior-ի նոր գովազդային արշավի դեմքը։ Դերասանուհու նկարները հրապարակվել են սոցցանցերում։
Dior ապրանքանիշն առաջին անգամ թողարկել է իր J`Adore հիթը օծանելիքի տարբերակով: Օծանելիքը կունենա ոչ թե ալկոհոլային, այլ ջրային հիմք: Պարֆյումերները խոստանում են, որ օծանելիքները չեն կորցրել թնդությունը։
Գովազդում գլխավոր հերոսը Շարլիզ Թերոնն էր։ Նկարում 47-ամյա դերասանուհին կիսամերկ կեցվածք է ընդունել։ Շարլիզ Թերոնի վզին ոսկե վզնոցների հավաքածու է, որը կրկնում է Dior-ի օծանելիքի սրվակի դիզայնը։ Նրա կերպարը լրացրել է թեթև ալիքային սանրվածքը և մեղմ դիմահարդարումը՝ փայլուն էֆեկտով։
2015 թվականին Շարլիզ Թերոնը և Շոն Պենը բաժանվեցին մի քանի տարվա հարաբերություններից հետո։ Դրանից հետո պապարացիները դերասանուհուն չեն նկատել այլ տղամարդկանց շրջապատում։ Հարցազրույցներից մեկում դերասանուհին բազմիցս ընդգծել է, որ երեխաներ ունենալու պատճառով իրեն միայնակ չի զգում։ Աստղը որդեգրած որդի ու դուստր է դաստիարակում։