Աշխարհի ամենահայտնի տիկտոկերը ստացել է Իտալիայի քաղաքացիություն
LeisureԱշխարհի ամենահայտնի տիկտոկերը՝ Խաբի Լեյմը, դարձել է Իտալիայի քաղաքացի։ Այս մասին հայտնում է իտալական La Repubblica թերթը։
Խաբի Լեյմը, ով TikTok-ում ունի 148 միլիոն հետևորդ, երդման արարողությունը տվել է Պիեմոնտյան Չիվասո քաղաքում, որտեղ բլոգերը ապրում է արդեն 20 տարի։
Արարողության ընթացքում նա հավատարմության երդում է տվել` պահպանելու Իտալիայի սահմանադրությունը և երկրի այլ օրենքները: «Ես շատ հպարտ եմ։ Այսօրվանից առաջ էլ ես ինձ հայտնի էի զգում, քանի որ այստեղ եմ մեծացել: Բայց մեծ պատասխանատվություն եմ զգում իմ տված երդման համար, դրանք քամու խոսքեր չեն»,- վստահեցրել է նա։
Խաբանե Լեյմը ծնվել է 2000 թվականին Սենեգալում, մեկ տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Իտալիա։ Նա ավարտել է տեղի դպրոցը, սակայն քաղաքացիություն ստանալ կարողացել է միայն այժմ` իտալական օրենսդրության շնորհիվ։