Գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցվելու են․ ԱԻՆ խոսնակ
Արտակարգ ՊատահարՈրոշում է կայացվել գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ ենթադրաբար եղել է պայթյունը։ Այդ հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել , որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն»,- ասաց Կոստանյանը։
Նա վստահեցրեց, որ լույսը բացվելուն պես՝ աշխատանքները կվերսկսվեն։