Ռուս կապիտանը սպանել է ադրբեջանցուն. վիճել են քաղաքական թեմայով
RussiaՌուսական բանակի 33-ամյա սպան Դոնի Ռոստովում կրակել և սպանել է տաքսու վարորդներից մեկին, ով ազգությամբ ադրբեջանցի է եղել, հայտնում է 161.ru-ն:
Կայքի տվյալով, նրանց միջև վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ կարծիք են փոխանակել Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին:
Նշվում է, որ ռուս կապիտանին դուր չի եկել ադրբեջանցու տեսակետը, ով դեմ է եղել Ուկրաիանայում ՌԴ-ի հատուկ գործողությանը:
Ներկայում զինվորականը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: