«Ի վերջո պե՞տք է ունենանք այդ վճռականությունը». բացօթյա առեւտուր անողներին ոչ միայն կտուգանեն, այլեւ գույքը կբռնագրավեն
Political«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի վաճառքը կարող է իրականացվել համապատասխան վայրերում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը ծանուցելու եւ այլ պահանջների պահպանման դեպքում։ Միեւնույն ժամանակ, օրենքով նախատեսվում է նաեւ, որ բացօթյա առեւտրի առարկա կարող են լինել միայն ծաղիկները, տնկիները, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիները եւ սոճիները, պաղպաղակը, ջուրը, այդ թվում` հանքային, հյութերը եւ զովացուցիչ ըմպելիքները։