2,5 մլն դրամ ՝ մաքսային ծառայողների համազգեստին նոր դիզայներական լուծում տալու համար
ՀասարակությունՄաքսային ծառայողներն այսուհետ կունենան տոնական ու ամենօրյա համազգեստ՝ ընդ որում և՛ ամառվա, և ձմեռվա սեզոնի համար։ Որոշմանը գործադիրը հավանություն է տվել այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման։
Հագուստների դիզայնը կմշակի «Ֆըրսթ Քլաս» ընկերությունը, որի ղեկավարը՝ Վահան Խաչատրյանը, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, սովորել է Իտալիայի նորաձևության ակադեմիայում, աշխատել համաշխարհային ճանաչում ունեցող հագուստի մոդելավորման տներից մեկում՝ Dolce & Gabbana SRL, Alta Moda style։
Նշված ընկերությանը 2.5 միլիոն դրամ կտրամադրվի՝ դիզայներական աշխատանքի համար։
Հիմնավորման համաձայն՝ մեկ անձից գնում անելու պատճառն այն է, պահանջվող կարճ ժամկետում՝ 10 օրում, քիչ իրատեսական է այլ ընկերությունից արդյունք ակնկալելը։