Գեղեցկության սրահի աշխատակիցը հեռացել է պրոցեդուրաների կեսից և հաճախորդին թողել ծուռ հոնքերով
Այլ
Բլոգեր Էլիսոնը դժգոհել է գեղեցկության սրահի աշխատակցից, ով հեռացել է հոնքերի շտկման և ներկման պրոցեդուրայից և թողել նրան փչացած արտաքինով։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է TikTok-ում։
@a.starr96 մականունով օգտատերը պարզաբանել է, որ նշված պրոցեդուրան պարբերաբար անում է նույն սրահում։ Անդրադառնալով վստահելի վարպետին, նա զգուշացրել է, որ իր հոնքերի վրա փոքր քանակությամբ երանգային դիմափոշի կա: Մասնագետը մաքրել է մաշկը կոսմետիկ միջոցներից, ապա քսել բաղադրությունը, իսկ ինքը սեանսի կեսին գնացել է հետևի սենյակ և հաճախորդին երկար ժամանակ մենակ թողնել։
«Երբ նա վերադարձավ, ձեռնամուխ եղավ հոնքերի վրայից մնացած ներկը հեռացնելու գործին: Ես զգացի, թե նա հինգ րոպեի ընթացքում որքան ուժեղ էր սղմում մաշկիս, որից հետո ինձ հայելի տվեց, որպեսզի կարողանամ գնահատել արդյունքը», - հիշում է Էլիսոնը: Պրոցեդուրայից հետո աղջկա հոնքերը ձեռք են բերել կոր, ասիմետրիկ ձև, որոնցից մեկը գտնվում է մյուսից վեր: Հետագայում վարպետը կատարվածի համար մեղադրել է հաճախորդին՝ նշելով, որ նրա դեմքին շպար է եղել։
Տեսանյութը հավաքել է ավելի քան 1,4 միլիոն դիտում։ Համացանցի օգտատերերն սկսել են արտահայտել իրենց կարծիքը և մեկնաբանություններում մխիթարել հեղինակին։ «Դա քո մեղքը չէ:! Նրանցից պահանջվում է մաքրել մաշկը մինչև պրոցեդուրան սկսելը», «Ես կոսմետոլոգ եմ, սա 100 տոկոսով նրա մեղքն է», «Լավ է, որ սա երկար ժամանակ չի մնա: Մի քանի անգամ լվացվեք, և վերջ»,- գրել են օգտատերերը: