Տիտեն ծաղրել է Ադրբեջանին
SportԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հեգնել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, ով ավելի վաղ ասել էր, որ Հարավային Ամերիկայում մրցակցության մակարդակն ավելի ցածր է, քան Եվրոպայում։
«Միգուցե Մբապեն խոսում է Ազգերի լիգայի այս խաղերի կամ եվրոպական ընկերական խաղերի մասին, բայց ոչ աշխարհի առաջնության ընտրական փուլի մասին:
Ամենայն հարգանքով՝ մենք չունենք Ադրբեջան։ Մենք չունենք այնպիսի խաղեր, որտեղ կարելի է շունչ քաշել։ Հարավային Ամերիկայի ընտրական փուլը շատ ավելի բարդ է, քան Եվրոպականը»,- Տիտեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ավելի վաղ ՊՍԺ-ի հարձակվողն ասել էր. «Հարավային Ամերիկայում ֆուտբոլն այնպես չի զարգանում, ինչպես Եվրոպայում։ Ուստի, եթե նայեք աշխարհի վերջին առաջնություններին, ապա եվրոպական թիմերը անընդհատ հաղթել են»։