Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել Երեք երկրի արժութային ճգնաժամ է սպառնում․ Prime Թուրքիայում հայտնել են Սիրիայում երեք զոհի մասին Ղազախստանի ոստիկանությունը բերման է ենթարկել չարտոնված ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում «Աստծո տված բալիկ է, իմ շունչն է». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը (տեսանյութ) Պենտագոնը Ուկրաինայում թունավոր նյութեր է փորձարկում զինվորականների և հոգեկան հիվանդների վրա. ՌԴ ՊՆ Թուրքիան հրաժարվել է թույլտվություն խնդրել ռազմական գործողությունների համար Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ Հավաստագրման համար դիմած կանանցից մեկն ասաց՝ ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի․ Ժաննա Անդրեասյան 

Պարզաբանում` Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ

Գիտություն և Մշակույթ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չեն տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի տրամադրվում է 45 միլիոն դրամ։

Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 10-12-ն Արագածի գիտական կենտրոնի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության փառատոնին և քեմփինքին, փաստենք, որ «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։

Պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները» (մեջբերման ավարտը)։

Հավելենք՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ողջունում է տուրիզմի զարգացմանը նպաստող ցանկացած ողջամիտ գաղափար, ինչի արդյունքում Հայաստանը՝ իր պատմամշակութային և գիտական պոտենցիալով կարող է լավագույնս ներկայանալ աշխարհին։

_ Հատկապես վերջին 3 տարվա ընթացքում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում գործում է Արագածի գիտական կենտրոնի տարածքի մուտքի թույլտվության հստակ ընթացակարգ՝ սկզբում [email protected] պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, նամակով հստակեցվում է այցելության օրն ու ժամը (պետք է ընտրվի աշխատանքային օր), այնուհետև այցելության ժամանակ՝ կենտրոնի մուտքի մոտ այցելուները «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պահակային ծառայության աշխատակիցներին ևս ներկայացնում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերը և նոր միայն պահակային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք գործում գիտական կենտրոնի տարածք։

Մուտքի թույլտվության բոլոր գրություններում անխտիր նշվում է, որ արգելվում է մուտք գործել ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի հարավային թունելի և թասի ներսի հատված` անվտանգության պահպանման անհրաժեշտությունից ելնելով:

Օտարերկրյա նկարահանող խմբերի դեպքում մինչ նկարահանման աշխատանքների իրականացումը մշտապես հանդիպում է կազմակերպվում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում՝ առավել հանգամանալից ներկայացնելու Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը։ Օտարերկրյա հյուրերին հակիրճ տեղեկատվություն է տրվում նաև Հայաստանի մշակութային և գիտական ժառանգության վերաբերյալ։

_ «ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման» արտահայտությունը սխալ է, քանի որ դիտակը նախկինում չի գործել՝ ռադիոաստղադիտակի կարգաբերման (юстировка) անհնարիության և կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով: Ընդամենը կատարվել են մի քանի փորձնական չափումներ, որոնք ի հայտ են բերել դիտակի կոնստրուկտիվ թերությունները։ Անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահի 14.04.2015թ. № 10-Ա/Ք հրամանով ստեղծված աշխատանքային խումբն է եկել հետևյալ եզրակացությանը.

«ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակն այժմ լուրջ վերանորոգման կարիք ունի, ուստի ի վիճակի չէ գիտության ժամանակակից խնդիրներ լուծել:

ՌՕԴ-54/2.6-ի օգնությամբ ռադիոաստղագիտության, կապի ու կառավարման համակարգերի, անտենային տեսության և տեխնիկայի, այլ հարակից ոլորտների ժամանակակից գիտական խնդիրներ լուծելու հնարավորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է զգալի միջոցներ ներդնել, հիմնովին փոխել ռադիոդիտակի կառավարման համակարգերը՝ օգտագործելով այն փաստը, որ տվյալ ոլորտում գիտական սարքաշինությունը հսկայական առաջընթաց է կատարել վերջին տասնամյակների ընթացքում։ Անհրաժեշտ է ռադիոդիտակի նյութական արժեքի մեծ մասը կազմափոխել, անտենան կարգաբերել, վերանորոգել ռադիոդիտակի մի շարք այլ համակարգեր։ Սակայն ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը շահագործման վիճակի բերելու համար անհրաժեշտ հսկայական միջոցներ ներդնելը ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով անհնար է։

ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով իրատեսական և արդյունավետ չէ անգամ ներկա վիճակում ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը պահպանելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելը» (մեջբերման ավարտը)։

Փաստենք՝ եթե ռադիոդիտակը հնարավոր լիներ գործարկել, ապա դա կկատարվեր հենց ակադեմիկոս Պարիս Հերունու կենդանության օրոք կամ նրա մահից հետո ինստիտուտի աշխատակիցների կողմից: Սակայն հնարավոր չի եղել, քանի որ ռադիոդիտակի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1987 թ.-ին, իսկ կարգաբերման և համալարման (юстировка) աշխատանքներն ավարտին չեն հասցվել նրա ղեկավարման ժամանակաշրջանում՝ մինչև 2008 թվականը, քանի որ ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը պատրաստվել է նախնական հաստատված նախագծից շեղումներով.

_ ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի ստեղծման ողջ ծավալին մասնակցած մասնագետների հետ զրուցելու, դիտակի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվություն ստանալու և հրապարակման ոչ ենթակա փաստաթղթերին ծանոթանալու համար խնդրում ենք կապ հաստատել ընկերության տնօրենի տեղակալի հետ (հեռ.՝ 010 23 26 00 (109), 041 41 51 91)։

ԸՆԴԳԾԵՆՔ, որ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» հիմնարկը մասնավոր կառույց է, ոչ մի առնչություն չունի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնի հետ և տարածում է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել «Մայրիկի պատճենները»․ Միլա Յովովիչը լուսանկար է հրապարակել երեք դուստրերի հետ Երեք երկրի արժութային ճգնաժամ է սպառնում․ Prime Թուրքիայում հայտնել են Սիրիայում երեք զոհի մասին Սննդաբանը խորհուրդ է տվել առողջ ըմպելիքներ ցուրտ եղանակի համար Շոլցը մտադիր է պարզեցնել Գերմանիայի քաղաքացիություն ստանալու կանոններըՂազախստանի ոստիկանությունը բերման է ենթարկել չարտոնված ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Տղամարդու 3 ցանկություն, որոնց մասին նա երբեք չի խոստովանիՎարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում «Աստծո տված բալիկ է, իմ շունչն է». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը (տեսանյութ) Պենտագոնը Ուկրաինայում թունավոր նյութեր է փորձարկում զինվորականների և հոգեկան հիվանդների վրա. ՌԴ ՊՆԹուրքիան հրաժարվել է թույլտվություն խնդրել ռազմական գործողությունների համարԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆՀավաստագրման համար դիմած կանանցից մեկն ասաց՝ ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի․ Ժաննա Անդրեասյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները կանխել են քաղաքացու ծեծը, կասկածյալներից երկուսի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցԹուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, ձմեռ է մտնում «հանգիստ խղճով». Էրդողան«Աշունը հոգու եղանակ է»․ Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը ԱԱ-2022. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց դանիացիներին Հրդեհ է բռնկվել Էջմիածնի շենքերից մեկում. տարհանվել է 10 քաղաքացի Աննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում ստեղծվում է ամերիկյան ԱԹՍ-ների բազա․ ParapolitikaՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի հետ հակաահաբեկչական զորավարժությունների համատեղման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Լեբեդև Ադրբեջանի ՊՆ-ն դժգոհել է ռուս խաղաղապահներիցԼեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահները երեք խախտում են արձանագրել. ՌԴ ՊՆ Ինչով են աչքի ընկել Երևանի փոխքաղաքապետերը. Լևոն ՀովհաննիսյանՏղամարդն ընկել է զբոսաշրջային նավից, 15 ժամ անցկացրել օվկիանոսում և ողջ մնացել (տեսանյութ)Հռոմի պապի հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրվել է«Հիմա մարդիկ բաժանվել են 2 տեսակի». Արփի Գաբրելյանի նոր ֆոտոշարքըՄարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից, վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահՔՊ-ականները հանրությանը նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՞Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին Երգչուհի Նանան անճանաչելի է դարձել (լուսանկար)Քրդերը դադարեցրել են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը՝ Թուրքիայի գործողության պատճառովՄունդիալ-2022. Լեհաստանը հաղթեց Սաուդյան ԱրաբիայինՇերլոկ Հոլմսին նոր ֆիլմում կարող է մարմնավորել տրանսգենդերՈր փողոցները Երևանում փակ կլինեն նոյեմբերի 27-ին Թևեր և թիմեր. ինչ պատկեր է ՔՊ Տավուշի «ներքին խոհանոցում»Բելլա Հադիդը լուսանկարվել է Chanel-ի արխիվային կոստյումով Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու BYD-ը. կա վիրավորԻսրայելի լողափերում թմրանյութերի տասնյակ փաթեթներ են հայտնաբերվել․ Times of IsraelԲայրամովը և Կլաարը քննարկել են Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը «Մի բանի մասին 6 կարծիք՝ նույն մարդուց». Սևակ Հակոբյան Վրաստանում կանխվել Է Հայաստանից թանկարժեք զարդերի մաքսանենգությունը Փախստականի կարգավիճակ ստանալու համար ստացվել է ավելի քան 700 դիմում Սորոսի հիմնադրամը լքում է ՏաջիկստանըՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ԱՄՆ-ն ստեղծել է կորոնավիրուսի նոր տարբերակԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԳյումրիի «Լոֆթ» ժամանցային կենտրոնում հրդեհ է բռնկվել Լոռիում քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՄԻՊ-ը պարզաբանում կպահանջի ոստիկանությունից Ուկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է հայտարարվել
Ամենադիտված