Առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը. Վիլեն Գաբրիելյան Ի՞նչ ստուգումներ են անցնում այլ երկրի քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս «Թուրքական հոսք» ծովային գազատարի արտահանման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են ռազմագերիներով Պուտինը կոչ է արել ուղղել մասնակի մոբիլիզացիայի ժամանակ արված սխալները Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանն Ապարանից էր. News.am Շիրակի նախկին մարզպետը հեռանում է բուհի ղեկավարի պաշտոնից․ Aravot.am Ինչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական, ֆինանսական հարցեր․ Բաբկեն Թունյան Սա սարսափելի է, բռնությունը երբեք չպետք է խնդրի լուծման միջոց դառնա․ ԵՄ դեսպանը՝ Գեղարքունիքում 

Նազելի Բաղդասարյանն ընդդե՞մ ՔՊ-ի. Շիրակում իշխանության համար պայքարը թեժանում է

Վերլուծական

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը չի ցանկանում կիսել իշխանությունը և լծակները անգամ սեփական թիմակիցների հետ:  ՔՊ վարչությունն ու խորհուրդը գրավելու, հնարավորինս շատ յուրայիններ խցկելու Սուրեն Պապիկյանի մոլուցքը սկսել է նյարդայնացնել Բաղդասարյանին։ Պարզվում է՝ Արթիկում եւս Պապիկյանը ցանկացել է իր թեկնածու Արթուր Ափրիկյանին դարձնել խորհրդի նախագահ: Ափրիկյանը մարզպետարանի աշխատակից է, փոխմարզպետի խորհրդականը եւ Պապիկյանի կուրսեցին, սակայն լրատվամիջոցները նշում են որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հատուկ հրահանգել է փակել Ափրիկյանի «օդերը»: Մարզպետը, ըստ շիրակցիների, կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ: Արդյունքում` Ափրիկյանը, ով ՏԻՄ ընտրություններում ՔՊ շտաբի տեղի պատասխանատուն է եղել, զրո ձայն է ստացել:

Սակայն, Բաղդասարյանի կատաղի պայքարը չի սահմանափակվում միայն Սուրեն Պապիկյանի ամբիցիաները սահմանափակելով: Դիցուք ՝ Բաղդասարյանը դեմ է եղել, որպեսզի իր թիմակից ՔՊ-ականները ավելացնեն զբաղեցրած պաշտոնների թիվը Գյումրիի քաղաքապետարանում: Սակայն հարց է առաջանում, թե ինչու պետք է առաջին հայացքից կարկառուն ՔՊ-ական երևացող Բաղդասարյանը նման քայլի գնար: Ըստ երևույթին՝ մարզպետը չի ցանկանում, որ այդ բաղձալի պաշտոնը զբաղեցնի ոչ յուրային ՔՊ-ականը, քանի որ մամուլը բազմիցս էր անդրադարձել Գյումրիի քաղաքապետարանում Բաղդասարյանի կադրային նախապատվություններին: 

Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Կարեն Սարուխանյան-Նազելի Բաղդասարյան տանդեմը փորում է այն ժամանակվա գործող մարզպետի ոտքի տակ: Դրան հաջորդեց հրապարակումը, որ Գյումրիում կայացած ընտրություններից հետո ՔՊ շտաբում թեժ է եղել, իսկ հիմնական կռվարարներն էին՝ Սարուխանյանը, Հարությունյանը և Բաղդասարյանը:  Ուշագրավն այն է, որ ընտրություններից առաջ ձևավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու տարածքային խորհրդի կազմից արդեն ակնհայտ էր ներթիմային բախումը: Գյումրու տարածքային խորհուրդը բաղկացած է 9 անդամից: Նախագահը իշխող թիմի՝ Շիրակի մարզի կադրային հարցերի կնքահայրն է՝ այժմ արդեն պատգամավոր Կարեն Սարուխանյանը, քարտուղարը՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, ով նախորդ խորհրդարանում, երբ Կարեն Սարուխանյանը պատգամավոր էր, նրա օգնականն էր, այն օգնականը, ով, օրինակ, սեփական կրեատիվ մտքերի բացակայությունը լրացնում էր, ասենք, Արմեն Աշոտյանի տեքստերը copy-paste անելով ու իր ղեկավարի էջում տեղադրելով: Հետաքրքիր է, որ ՔՊ-ի Գյումրու տարածքային խորհրդի ընտրություններին մասնակցել է նաև Շիրակի այն ժամանակվա մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Վերջինս, սակայն, չի ընտրվել խորհրդի նախագահ, ավելին, ըստ մամուլի տեղեկությունների, ստացել է մեկ ձայն՝ հավանաբար հենց իր ձայնը։ Խորհրդի կազմը, ըստ էության, համալրված է բացառապես Կարեն Սարուխանյանի մտերիմներով: Ճիշտ է` Սարուխանյանը զիջեց դիրքերը հարազատ Ամասիայում ՔՊ-ի պարտությունից հետո, զրկվեց փոխնախարարի պաշտոնից, սակայն մարզում դեռևս չի հանձնվել: Եվ ակնհայտ է, որ Նազելի Բաղդասարյանի կողմից տարվող կադրային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նվազեցնել մարզում Սարուխանյանի ազդեցության լծակները: Դիրքային պայքարում չի նահանջում նաև պաշտոնից ազատված  Հովհաննես Հարությունյանը։ Ինչպես գիտենք, Գյումրիում քաղաքապետի տեղակալի պաշտոնին հավակնում էր ՔՊ-ի ցուցակի երրորդ համարը՝ Գյումրու «Ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։ Այս հարցում շահագրգիռ էր անձամբ Հարությունյանը, սակայն, ինչպես գիտենք, հաջողության չհասավ, կրկին Նազելի Բաղդասարյանի համառ ջանքերի արդյունքում:

Ակնհայտ է, որ Շիրակի մարզում լավագույն կերպով է դրսևորվում այն ներթիմային պայքարը և բախումը, որն առկա է ՔՊ-ում` տարբեր կալիբրի նախկին և ներկա պաշտոնյաների միջև: Սա ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան գովերգած ներթիմային կոնսենսուսը և թևերի բացակայությունը ՔՊ-ում ընդամենը միֆ է, իսկ ՔՊ-ականների գլխավոր մոտիվացիան և նպատակը՝ ամեն գնով իշխանական լծակներին ձեռք գցելն է:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը. Վիլեն Գաբրիելյան Ի՞նչ ստուգումներ են անցնում այլ երկրի քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս «Թուրքական հոսք» ծովային գազատարի արտահանման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՌուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են ռազմագերիներովՄիջոցներ են ձեռնարկվում վերացնելու Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. Թաթոյան Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչներն արգելում են երկրպագուներին դիպչել տեղի կանանցՊուտինը կոչ է արել ուղղել մասնակի մոբիլիզացիայի ժամանակ արված սխալները Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանն Ապարանից էր. News.am Շիրակի նախկին մարզպետը հեռանում է բուհի ղեկավարի պաշտոնից․ Aravot.am «Պապաս…». Հայկոյի որդու հուզիչ հրապարակումը և լուսանկարը՝ հոր շիրմաքարի մոտ արված Իռլանդիայում 8-ամյա ուկրաինուհուն դանակի մոտ 70 հարված են հասցրելԻնչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական, ֆինանսական հարցեր․ Բաբկեն Թունյան Սա սարսափելի է, բռնությունը երբեք չպետք է խնդրի լուծման միջոց դառնա․ ԵՄ դեսպանը՝ Գեղարքունիքում Բլոգերը փոքրացրել է կուրծքը և համացանցում արժանացել տղամարդկանց քննադատությանըՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԵրեկույթի ժամանակ ասֆալտը փլուզվել է և յոթ կին հայտնվել են փոսի մեջ (տեսանյութ)Մոնակոյի արքայական պալատի մոտ նշվել է ՀՀ անկախության օրը, ներկաներին մատուցվել է հայկական խորոված. Վրույր Փենեսյան (տեսանյութ)Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը. ԱքարՊուտինը հստակեցրել է, թե ովքեր են առաջին հերթին ենթակա մոբիլիզացիայիՀՀ և Չեխիայի ԱԳՆ-ները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հարցերի «Հավերժ սիրո երգիչ». Արսեն Գրիգորյանի նոր երգը՝ նվիրված Հայկոյին (տեսանյութ) Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասինՎահան Քերոբյանի 10 «ստերը». ինչո՞ւ անկեղծ չէ հեղափոխական նախարարըԲժիշկը նշել է քաղցկեղի զարգացումը կանխող մթերքըԱՊՀ երկրների սահմաններին ստեղծված իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում. ՊուտինՋասթին Բիբերի կինը երեքով սեքսն անվանել է «զվարճալի և գրավիչ գաղափար»Սոթքի հանքը երեք օր չի աշխատել, այս պահին հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով. մարզպետ Կինը սպանել է տղամարդուն՝ փորձելով փրկել կատվի ձագինՔՊ-ականների՝ օրենքից վեր ազգականները. Փաշինյանը դրժեց հերթական խոստումըՀնդկաստանում բժիշկները հիվանդի ստամոքսից 63 գդալ են հանելՊուտինը և Լուկաշենկոն քննարկե՞լ են Բելառուսի կողմից Աբխազիայի և Հրվ. Օսիայի ճանաչման հարցը. պարզաբանումՀՀ ԱԽ քարտուղարը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները Թուրքիան կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Կիպրոսում. ՉավուշօղլուԱդրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցնի. Բունդեսթագի պատգամավոր Վլադիմիր Զելենսկին ԱԽ շտապ նիստ է հրավիրել«Ես ինքս էլ զարմացած եմ այդ այդ նորությունը լսելով». դեսպանը` Հնդկաստանից Հայաստան զենք-զինամթերքի մատակարարման մասինԻրանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ժամանակավոր հավատարմատարինՄենք ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում. ԳՇ պետի տեղակալ Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու եւ ջախջախելու. ԳՇ պետի տեղակալՀրդեհ Ծաղկաշեն գյուղում․ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ Զելենսկին խնդրել է հանրաքվեների ճանաչման հարցում ազդել Պուտինի վրա. ԷրդողանՎերին Շորժայի բլրակում հայ զինվորների մարմիններ կան, սակայն հակառակորդը թույլ չի տալիս աճյունները հանել. ԳՇ պետի տեղակալ Եվրոպան կարող է մնալ առանց բջջային կապի. ReutersՄեկնարկել են ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները Արևմուտքը փորձում է հակամարտություններ հրահրել ԱՊՀ-ում. ՊուտինԱդրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Ադրբեջանի հարձակման հետևանքով տեղահանված անձանց կենսական խնդիրներին «Կշարունակենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ուղղությամբ»․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Ամենադիտված