Դատավոր Մեսրոպ Մակյանի եղբայրը մեղադրվում է Ղազախստանում հարկեր չվճարելու մեջ Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Volkswagen-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Ինչ տեսք ունի Եվրատեսիլի բեմը (լուսանկարներ) Կապիտուլյանտներ, մի փորձեք 2016-ի Ապրիլյան հաղթանակած ու ձեր բերած 44-օրյա կործանարար պատերազմ-կապիտուլյացիայի միջեւ զուգահեռներ փնտրել Բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է. թիրախային խմբում են 0-14 տարեկան երեխաները Արցախի ղեկավարությունը պետք է համապատասխան աշխատանք տանի Ռուսաստանի Դաշնության հետ. Օհանյան Մոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը Առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր- Թումանյան ավտոճանապարհը Ես միայն երջանիկ եմ Մբապպեի կողքին. Ժիրու 

Նազելի Բաղդասարյանն ընդդե՞մ ՔՊ-ի. Շիրակում իշխանության համար պայքարը թեժանում է

Վերլուծական

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը չի ցանկանում կիսել իշխանությունը և լծակները անգամ սեփական թիմակիցների հետ:  ՔՊ վարչությունն ու խորհուրդը գրավելու, հնարավորինս շատ յուրայիններ խցկելու Սուրեն Պապիկյանի մոլուցքը սկսել է նյարդայնացնել Բաղդասարյանին։ Պարզվում է՝ Արթիկում եւս Պապիկյանը ցանկացել է իր թեկնածու Արթուր Ափրիկյանին դարձնել խորհրդի նախագահ: Ափրիկյանը մարզպետարանի աշխատակից է, փոխմարզպետի խորհրդականը եւ Պապիկյանի կուրսեցին, սակայն լրատվամիջոցները նշում են որ մարզպետ Նազելի Բաղդասարյանը հատուկ հրահանգել է փակել Ափրիկյանի «օդերը»: Մարզպետը, ըստ շիրակցիների, կատաղի պայքար է մղում Պապիկյանի կադրերի դեմ: Արդյունքում` Ափրիկյանը, ով ՏԻՄ ընտրություններում ՔՊ շտաբի տեղի պատասխանատուն է եղել, զրո ձայն է ստացել:

Սակայն, Բաղդասարյանի կատաղի պայքարը չի սահմանափակվում միայն Սուրեն Պապիկյանի ամբիցիաները սահմանափակելով: Դիցուք ՝ Բաղդասարյանը դեմ է եղել, որպեսզի իր թիմակից ՔՊ-ականները ավելացնեն զբաղեցրած պաշտոնների թիվը Գյումրիի քաղաքապետարանում: Սակայն հարց է առաջանում, թե ինչու պետք է առաջին հայացքից կարկառուն ՔՊ-ական երևացող Բաղդասարյանը նման քայլի գնար: Ըստ երևույթին՝ մարզպետը չի ցանկանում, որ այդ բաղձալի պաշտոնը զբաղեցնի ոչ յուրային ՔՊ-ականը, քանի որ մամուլը բազմիցս էր անդրադարձել Գյումրիի քաղաքապետարանում Բաղդասարյանի կադրային նախապատվություններին: 

Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Կարեն Սարուխանյան-Նազելի Բաղդասարյան տանդեմը փորում է այն ժամանակվա գործող մարզպետի ոտքի տակ: Դրան հաջորդեց հրապարակումը, որ Գյումրիում կայացած ընտրություններից հետո ՔՊ շտաբում թեժ է եղել, իսկ հիմնական կռվարարներն էին՝ Սարուխանյանը, Հարությունյանը և Բաղդասարյանը:  Ուշագրավն այն է, որ ընտրություններից առաջ ձևավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու տարածքային խորհրդի կազմից արդեն ակնհայտ էր ներթիմային բախումը: Գյումրու տարածքային խորհուրդը բաղկացած է 9 անդամից: Նախագահը իշխող թիմի՝ Շիրակի մարզի կադրային հարցերի կնքահայրն է՝ այժմ արդեն պատգամավոր Կարեն Սարուխանյանը, քարտուղարը՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, ով նախորդ խորհրդարանում, երբ Կարեն Սարուխանյանը պատգամավոր էր, նրա օգնականն էր, այն օգնականը, ով, օրինակ, սեփական կրեատիվ մտքերի բացակայությունը լրացնում էր, ասենք, Արմեն Աշոտյանի տեքստերը copy-paste անելով ու իր ղեկավարի էջում տեղադրելով: Հետաքրքիր է, որ ՔՊ-ի Գյումրու տարածքային խորհրդի ընտրություններին մասնակցել է նաև Շիրակի այն ժամանակվա մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Վերջինս, սակայն, չի ընտրվել խորհրդի նախագահ, ավելին, ըստ մամուլի տեղեկությունների, ստացել է մեկ ձայն՝ հավանաբար հենց իր ձայնը։ Խորհրդի կազմը, ըստ էության, համալրված է բացառապես Կարեն Սարուխանյանի մտերիմներով: Ճիշտ է` Սարուխանյանը զիջեց դիրքերը հարազատ Ամասիայում ՔՊ-ի պարտությունից հետո, զրկվեց փոխնախարարի պաշտոնից, սակայն մարզում դեռևս չի հանձնվել: Եվ ակնհայտ է, որ Նազելի Բաղդասարյանի կողմից տարվող կադրային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նվազեցնել մարզում Սարուխանյանի ազդեցության լծակները: Դիրքային պայքարում չի նահանջում նաև պաշտոնից ազատված  Հովհաննես Հարությունյանը։ Ինչպես գիտենք, Գյումրիում քաղաքապետի տեղակալի պաշտոնին հավակնում էր ՔՊ-ի ցուցակի երրորդ համարը՝ Գյումրու «Ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։ Այս հարցում շահագրգիռ էր անձամբ Հարությունյանը, սակայն, ինչպես գիտենք, հաջողության չհասավ, կրկին Նազելի Բաղդասարյանի համառ ջանքերի արդյունքում:

Ակնհայտ է, որ Շիրակի մարզում լավագույն կերպով է դրսևորվում այն ներթիմային պայքարը և բախումը, որն առկա է ՔՊ-ում` տարբեր կալիբրի նախկին և ներկա պաշտոնյաների միջև: Սա ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այդքան գովերգած ներթիմային կոնսենսուսը և թևերի բացակայությունը ՔՊ-ում ընդամենը միֆ է, իսկ ՔՊ-ականների գլխավոր մոտիվացիան և նպատակը՝ ամեն գնով իշխանական լծակներին ձեռք գցելն է:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 135 դեպք. գրանցվել է 54 ավտովթար, 7 մարդ զոհվել է, 71-ը՝ վիրավորվելՓաշինյանի որոշմամբ ԲՏԱ փոխնախարարը գործուղվում է ՌԴ«Եվրատեսիլ 2019» մրցույթի հաղթող Դունկան Լոուրենսի «Arcade» երգը` Նարեի կատարմամբ (տեսանյութ)Հայաստանի որոշ համայնքներում ձյուն է տեղումՁմռան համար արդեն պահեստավորվել է 6 հազար տոննա աղ. Անհրաժեշտ է 12 տոննաԱշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, որոշումը բողոքարկվել է, սպասենք հերթական մերժմանՎարդենիսում աղետ է, ժանտախտ՝ իշխանությունների խրախճանքի պայմաններում Պելեի դուստրը հայտնել է, որ բրազիլացին վարակվել է կորոնավիրուսով Տարեկան մինչև 3 մլն դրամի եկամուտ ունենալու դեպքում դրա հայտարարագրումն անիմաստ է․ ԱղազարյանԱՄՆ-ում գողը փորձել է թալանել խանութը, երբ այնտեղ 40 ոստիկան է եղելԴատավոր Մեսրոպ Մակյանի եղբայրը մեղադրվում է Ղազախստանում հարկեր չվճարելու մեջ Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Volkswagen-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԳերմանիան հայտնել է՝ ինչու է Կիևը հրաժարվում բանակցել Մոսկվայի հետԻնչ տեսք ունի Եվրատեսիլի բեմը (լուսանկարներ)Հայտարարագիրը լրացնելը մի այիբ ա, հարկ վճարելը՝ այլ․ հեշտ համակարգ է պետք ներդնել․ Արսեն ԹորոսյանԵվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1600 դոլարըՄարդկանց մեծ մասը չգիտի՝ ինքը հարկ է վճարում․ հարկ վճարելու մշակույթ է պետք ձևավորելԿապիտուլյանտներ, մի փորձեք 2016-ի Ապրիլյան հաղթանակած ու ձեր բերած 44-օրյա կործանարար պատերազմ-կապիտուլյացիայի միջեւ զուգահեռներ փնտրելԼանջիկ գյուղի մոտ բախվել է 4 ավտոմեքենա, 5 ուղևորները հոսպիտալացվել են․ մանրամասներՄեգան Ֆոքսը կրկնօրինակել է Պամելա ԱնդերսոնինԱրփի Գաբրիելյանը հրապարակել է նոր ֆոտոշարք Գերմանիան մտադիր է դառնալ եվրոպական անվտանգության երաշխավորը. ՇոլցԼավրովն ընդունում է Բայրամովին՝ քննարկելու ՀՀ-ի հետ եռակողմ հայտարարությունների ընթացքը Բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներովՍուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է. թիրախային խմբում են 0-14 տարեկան երեխաները Արցախի ղեկավարությունը պետք է համապատասխան աշխատանք տանի Ռուսաստանի Դաշնության հետ. ՕհանյանՄոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը Ընդհանուր հայտարարագրման մասին օրենքը ոչ թե գյուղացիներին, այլ օրենքը չարաշահողներին ա վերաբերելուԱռատ ձյան պատճառով դժվարանցանելի են Ստեփանավանի ոլորանները և Վանաձոր- Թումանյան ավտոճանապարհըԱշխատաժողով՝ Դիլիջանում․ մասնակցել է 150 դատավոր, առաջարկվել են օրենսդրական տասնյակ լուծումներՃանապարհի մերկասառույցի պատճառով Դիլիջան-Վանաձոր ճանապարհին Ford Transit-ը կողաշրջվել էԸնկերվար միջազգայնականը վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասով իր հանձնառությունըՂրիմի կամրջի երթևեկությունը պայթյունից հետո վերսկսվել էԵս միայն երջանիկ եմ Մբապպեի կողքին. Ժիրու Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ ուղղված սադրանքի 2 դեպք է գրանցվել․ ՆԳՆ19-ամյա «սոված» երիտասարդը հարևանի տնից գողացել էր ոսկյա մատանիներ եւ պահածոՀայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծինԼաչինի միջանցքը փակելն արտառոց բան չէր, նման դեպքեր կրկին լինելու են. Հովիկ Աղազարյան3 անձի, այդ թվում՝ 3-ամյա երեխայի մահվան ելքով վթարի դեպքով քրգործ է հարուցվելՍպանվել է Կադիրովի գլխավոր քննադատըՄիջդիրքային տարածությունում մարմիններ կան․ ԱԱԾ-ն տեղյա՞կ է, եթե այո, ինչո՞ւ հետ չի վերադարձնումՔննչական կոմիտեն որոնում է տեսագրության մեջ պատկերված անձին Թող գան, զրկեն, ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, բայց նման գործընթացի մասին տեղյակ չեմ «Երևանի ավտոբուս»–ի վարորդները մեկնել են Գերմանիա` 12–օրյա վերապատրաստում անցնելու. Նրանք վարելու են MAN ավտոբուսներըՏեսահոլովակի պրեմիերա. Անդրե-«Ամէն, Հայր Սուրբ» Հովիկ Աղազարյանի ճեպազրույցըՀամացանցում տարածվել է Լեպսի մասնակցությամբ ծեծկռտուքի տեսանյութըՈւկրաինական ճգնաժամը «պրոքսի պատերազմ» է Արևմուտքի և Ռուսաստանի միջև. PoliticoԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.75 դրամ է, վաճառքը՝ 404.25 դրամ
Ամենադիտված