Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով ՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան ՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին 

Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը ստիպի Ադրբեջանին՝ հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից. ԱՀ ՄԻՊ

Բլոգոսֆերա

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել․

«Մարդասիրության համաշխարհային օրն ամենամյա հիշեցում է, որ պետք է գործել հանուն տառապանքների մեղմացման` անկախ մարդու ծագումից, համոզմունքից և այլ հանգամանքներից: Ամեն տարի Մարդասիրության համաշխարհային օրը համախմբում է մարդասիրության համակարգի գործընկերներին աջակցելու ճգնաժամից տուժած անձանց, նրանց գոյատևման, բարեկեցության և արժանապատվության համար:

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով երկրում աննախադեպ հումանիտար ճգնաժամ է ստեղծվել. հազարավոր զոհեր և հաշմանդամ անձինք` այդ թվում քաղաքացիական անձինք և երեխաներ, մոտ 40 000 բռնի տեղահանված անձ, ռազմագերիներ, որոնց մի մասը մինչ օրս անհայտ պայմաններում ապօրինի կերպով պահվում է Ադրբեջանում: Այս վիճակագրության հետևում կանգնած են անհատներ, ընտանիքներ, որոնց կյանքն ամբողջությամբ խարխլված է, իսկ ճակատագրերը` բոլորովին անորոշ:

2020թ. նոյեմբերի 10-ին զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը դադարեցրեց ռազմական գործողությունների ակտիվ փուլը, սակայն առաջ բերեց Ադրբեջանի կողմից անվտանգության և մարդու իրավունքների նոր կոպիտ խախտումներ, ինչպիսիք են` քաղաքացիական անձանց պատանդառություն և սպանության սպառնալիք, քաղաքացիական անձանց սպանության դեպքեր (որոնք դեռ մնում են անպատիժ), մարդասիրական լուրջ հետևանքներ առաջացնելու նպատակով քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված խաթարում, տարբեր մեթոդներով Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, հրադադարի պարբերաբար խախտման դեպքեր: Այս բոլորը ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի հրապարակային ելույթներում պետական մակարդակով վարվող հայերի դեմ ուղղված ատելության խոսքով:

Արցախի Հանրապետության չճանաչվածության պատճառով Միացյալ ազգերի կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ չեն այցելում Արցախ` ուսումնասիրելու հրադադարի խախտման, միջազգային իրավունքի ոտնահարման դեպքերը կամ տրամադրելու մարդասիրական օգնություն: Թեև տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից Արցախին տրամադրվել է աջակցություն, այնուամենայնիվ, միջազգային կարևոր հումանիտար կազմակերպություններին ուղղված մի շարք կոչեր, ցավոք, դեռևս կախված են օդում:

Շատ կարևոր է, որպեսզի միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը և ստիպի Ադրբեջանին հետ կանգնել իր ագրեսիվ պահվածքից և Արցախը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունից, որը հանգեցնում է արդեն իսկ դժվար մարդասիրական իրավիճակի հետագա բարդացմանը:

Այս օրվա կապակցությամբ ես ուզում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են Արցախին հաղթահարելու առկա հումանիտար խնդիրները և ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մարդասիրական համակարգի բոլոր միջազգային կազմակերպություններին մոբիլիզացնել իրենց կամքն ու ռեսուրսները մեղմելու Արցախի ժողովրդի տառապանքները: ՄԱԿ-ը և մարդասիրական մանդատ ունեցող այլ միջազգային կազմակերպություններ մեծ դեր և պատասխանատվություն ունեն միջազգային իրազեկման խթանման և այս խնդիրների շուրջ քայլեր ձեռնարկելու հարցում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրներըԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա ՇիմոնիտենՍա պետք է համազգային մեծ շարժում դառնա, ժողովուրդ, միացեք Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է հրապարակել Եվրահանձնաժողովը 33 մլն եվրո կհատկացնի Երևանին«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնիցՔննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունըՄարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած«Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Վարդան Ղուկասյանի աջակիցներ. «Մեր նպատակն ա, որ պրծնենք էս իշխանությունից»Այստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացի Նավթի գները նվազել ենՆիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. ՇարմազանովՊիտի 15 մլն փող մուծես, որ տղեդ բանակ չգնա, աղքատի տղերքը կգնան, աշխատող մարդու վրա թքած ունենՎահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենքՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԹանկարժեք մետաղների գներՌուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. ԱբրահամյանԱպրիլի 18-ի աստղագուշակՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԿոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կանՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետըՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»«Հրապարակ». Օսկանյանին սպասելիսՄինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն էԱյժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավըԻրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Ամենադիտված