Բրեդ Փիթը ծեծի է ենթարկել Անջելինա Ջոլիին (լուսանկարներ)
ԼուսանկարներԱնջելինա Ջոլիի կապտուկների լուսանկարները, որոնք դերասանուհին ստացել է 2016թ. նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ կոնֆլիկտի արդյունքում, հայտնվել են ԶԼՄ-ներում, հաղորդում է Page Six-ը:
Page Six-ը հրապարակել է Անջելինա Ջոլիի լուսանկարները՝ ձեռքի և արմունկի կապտուկներով, որոնք ներառված են ՀԴԲ զեկույցում։ Դերասանուհին հեմատոմաներ է ստացել Բրեդ Փիթի հետ վիճաբանության ժամանակ, որը տեղի է ունեցել 2016 թվականին մասնավոր ինքնաթիռում: Ջոլիի խոսքով՝ Փիթը ֆիզիկական բռնության է ենթարկել իրենց որդեգրած որդուն՝ Մեդոքսին, ով այդ ժամանակ 15 տարեկան էր, և իր նկատմամբ, երբ փորձել է պաշտպանել դեռահասին։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անջելինա Ջոլին դատի է տվել ՀԴԲ-ին, որը հետաքննում էր նրա կոնֆլիկտը Բրեդ Փիթի հետ 2016թ.: Այնուհետեւ գործը փակվել է դերասանի մեղավորության ապացույցների բացակայության պատճառով։