Սիսիանի մոտ երեք կիլոմետրանոց խցանում է առաջացել (տեսանյութ)
VideoՍյունիքի մարզի Սիսիանի հատվածում բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Սիսիանի ճանապարհը։
Վարորդները դժգոհ են ճանապարհներին տեղադրված կշեռքներից, որոնք այդ ճանապարհահատվածում տեղադրվել են մի քանի օր առաջ։ Եթե բեռնատարների բեռը սահմանված չափից ավելի է, ապա վարորդները տուգանվում են։
Օրեր առաջ ևս Սիսիանի կշռակետի դիմաց նույն պատկերն էր։ Բեռնատարների վարորդները պահանջում էին բարձրացնել տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը և վերացնել գերբեռնվածության համար տուգանքները։