Ջրվեժ գյուղի փողոցներից մեկում ականանետի արկ է հայտնաբերվել
Emergency CaseԿոտայքի մարզի Ջրվեժ գյուղի փողոցներից մեկում ականանետի արկ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Նշվում է, որ այսօր ժամը 18։07-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 50 փողոցի թիվ 31 տարածքում ականանետի արկ է հայտնաբերվել։
Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի, կոռոզիայի ենթարկված ականանետի արկ է՝ առանց պայթուցիչի։ Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամաս։