Apple-ը երկարաձգել է անսարք iPhone-ների երաշխիքը
ԺամանցԱմերիկյան Apple ընկերությունը երկարաձգել է անսարք iPhone 12 և iPhone 12 Pro սմարթֆոնների երաշխիքը գնման օրվանից մինչև երեք տարի։ MacRumors-ի փոխանցմամբ՝ խոսքը գաջեթների մասին է, որոնցում ժամանակի ընթացքում բարձրախոսը դադարում է աշխատել։
Կորպորացիան ընդունել է խնդիրը դեռ 2021 թվականին և հայտարարել սպասարկման ծրագրի մասին։ Նրանց խոսքով՝ որոշ iPhone 12 և iPhone 12 Pro սմարթֆոններ խնդիր ունեն, ինչի պատճառով՝ հեռախոսազրույցի ժամանակ բարձրախոսից ձայն չի լսվում։
Apple-ը և լիազորված ծառայություններ մատուցողները պետք է անվճար փոխարինեն թերի մոդելը: Եվ եթե 2021 թվականին փոխարինման ժամկետը սահմանվում էր գնումից հետո երկու տարվա ընթացքում, ապա այժմ Apple-ը երկարացրել է այն մինչև երեք տարի։