Երիտասարդական ԱԱ․ Վիգեն Նազարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)
VideoՎիգեն Նազարյանը նվաճեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի կոչումը։
87 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց իրանցի Աբոլֆազի Ալի Չոուբանիի հետ եւ առավելության հասավ վերջին արդյունավետ հնարքի շնորհիվ՝ 1:1:
Կիսաեզրափակիչում Վիգեն Նազարյանը 9:0 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Մակսատ Սայլաուին։