Ֆուտբոլի Մ17 տարեկանների թիմը հաղթել է Մոլդովային Մ-19 ընտրանուն
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը Մոլդովայում երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Մոլդովայի Մ-19 ընտրանու հետ։
Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 2:0 հաշվով: Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի մեկնարկային կազմն ուներ հետևյալ տեսքը` 12. Էդգար Ֆիթլիջյան, 3. Դավիթ Ղազարյան, 4. Ալեքսանդր Պետրոսյան, 5. Պետիկ Մանուկյան, 7. Ալբերտ Մարտոյան, 9. Արթուր Ղարիբյան, 10. Դավիթ Ղիասյան, 11. Գևորգ Գալստյան, 13. Ստեփան Գիգոլյան, 17. Արամ Բաղդասարյան, 19. Համլետ Ալեքսանյան:
Օրեր առաջ կայացած նախորդ խաղում Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել` զիջելով Մոլդովային 0:2 հաշվով: