Բորժոմում անտառներ են այրվում. հրդեհաշիջմանը մասնակցում է 300 հրշեջ-փրկարար և վարչության 300 աշխատակից (լուսանկարներ, տեսանյութ)
VideoԲորժոմում՝ Կուր գետի աջ ափին գտնվող Կվաբիսխևի գյուղի անտառում, օգոստոսի 21-ին հրդեհ է բռնկվել, գրում է SputnikGeorgia-ն։ Ժայռոտ և անմատչելի տեղանքը բարդացնում է հրդեհի մարման գործընթացը։
Արտակարգ իրավիճակների հաղորդագրությունների համաձայն՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Այս պահին հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են 300 հրշեջ-փրկարարներ և վարչության 300 աշխատակիցներ՝ հատուկ հանձնարարություններով։ Հրդեհաշիջումը վերսկսվել է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով։
Տեղում են ՆԳՆ տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև ՊՆ անձնակազմի ներկայացուցիչներ, բնական պաշարների նախարարության ազգային անտառտնտեսության գործակալության և տեղի քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Բացի այդ, ստեղծվել է գերատեսչության օպերատիվ շտաբ, որը ղեկավարում են Վրաստանի ՆԳՆ փոխնախարար Իոսիֆ Չելիձեն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մգեբրիվիլին։