Բերձորում երկու ադրբեջանցի զինվորական է պայթել ականի վրա
ԱրցախԱդրբեջանում զինվորական դատախազությունը հետաքննում է ականի պայթյունից երկու զինծառայողների՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալու փաստը, գրում է Minval-ը։
Ըստ տեղեկությունների՝ օգոստոսի 20-ին ականի պայթյունից վնասվածքներ է ստացել ՊՆ զինծառայող Վուգար Սուլեյմանովը, իսկ օգոստոսի 21-ին՝ Հեյդար Գյուլմալիևը։ Ըստ պարբերականի՝ երկուսն էլ ականի վրա պայթել են Բերձորի տարածքում։