Անհնար ոչինչ չկա, ժողովուրդը կարող է ոտքի կանգնել ու պարտադրել, որ Բերձորն ու Աղավնոն մեզ մնան. ակցիա՝ ի աջակցություն Աղավնոյի և Բերձորի
Մի խումբ քաղաքացիներ այսօր ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ ընդդեմ Բերձորի և Աղավնոյի հանձնմանը:
Քաղաքացիները դրոշներ և «Եղի՛ր պահանջատեր, պահանջի՛ր քո հողի վրա քո իրավունքները», «Ազգային համախմբում. ազգ-բանակ» «Բորձորն ու Աղավոնոն մեր պետականության վերջի սկիզբն են» գրություններով պաստառներ էին պարզել: