«Բնության մեջ ամեն ինչ խելամտորեն մտածված եւ դասավորված է․ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով»․ Մարջան Ավետիսյան
ԺամանցԴերասանուհի Մարջան Ավետիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով բնական կերպարում։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում դերասանուհին սեւ գույնի զգեստ է կրում, որը համադրել է ծղոտե լայնեզր գլխարկի հետ։ Նա արձակել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել է Լեոնարդո դա Վինչիին․
«Բնության մեջ ամեն ինչ խելամտորեն մտածված եւ դասավորված է․ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, եւ այս իմաստության մեջ է կյանքի բարձրագույն արդարությունը»: