Քիմ Քարդաշյանը մտավախություն է հայտնել, որ Քանյե Ուեսթը կսկսի սիրահետել իրեն
ԼուսանկարներՓիթ Դևիդսոնից բաժանվելուց հետո Քիմ Քարդաշյանը սկսել է անհանգստանալ իր նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ հնարավոր սիրավեպի մասին։ Այս մասին հայտնում է HollywoodLife հրատարակությունը։
Ինչպես պարբերականը տեղեկացել է ինսայդերներից, Քիմ Քարդաշյանը վախենում է իր բարոյահոգեբանական վիճակի համար՝ Փիթ Դևիդսոնի հետ աղմկահարույց բաժանումից հետո:
«Քիմը շատ ուրախ է Քանյեի համար, որ նա հանդիպում է նոր աղջիկների հետ և ժամադրության է գնում։ Բայց, ճիշտն ասած, նա իսկապես անհանգստացած է, որ իր նախկին ամուսինը Փիթ Դևիդսոնի հետ բաժանումը ևս մեկ հնարավորություն կհամարի: Քիմը հստակ համոզված է, որ կյանքում երբեք չի վերադառնա նրա մոտ»,- ասել են զույգին մոտ կանգնած աղբյուրները։