Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex US President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statement The threat of genocide is still present in the world – MFA of Armenia Armenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas Mavrides Armenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP Parliament speaker presents Armenia government's Crossroads of Peace project to Italy counterpart 

«Լավ կյանքի» խոստումներն ու իրականությունը. ովքե՞ր են հարվածում քաղաքացու գրպանին

Analytical

Հեղափոխական պաշտոնյաները եկան փոխարինելու «նախկին թալանչիներին» մեկ գլխավոր խոստումով՝ ավելի բարեկեցիկ դարձնել քաղաքացիների կյանքը և թեթևացնել այն հարվածները, որոնք նախկինների կողմից հասցվում էին այդ նույն քաղաքացիների գրպանին:

Հեղափոխությունից չորս տարի անց մենք կարող ենք արձանագրել, որ հեղափոխական պաշտոնյաների մոտ այդ խոստումը պահելը, մեղմ ասած, չի ստացվել: Նրանցից շատերը հակառակը՝ արել են ամեն բան, որպեսզի հպարտ քաղաքացիների կյանքը էլ ավելի թանկանա:

Դիցուք՝  Փաշինյանի թիմակից, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փաստացի «յուղոտ խաչ» է քաշում Փաշինյանի գյուղատնտեսական հեղափոխության տեսլականի ու խոստումների վրա` բացահայտ ակնարկելով, որ գյուղատնտեսության հետ առանձնապես հույսեր կապել պետք չէ, և տնտեսության մեջ գյուղատնտեսության տեսակարար կշիռը գնալով նվազելու է: Օրեր առաջ էլ Քերոբյանը հայտարարեց, որ այս գարնանացանին սերմացուն պետությունը չի սուբսիդավորելու: Այստեղ նույնպես էկոնոմիկայի նախարարը քաշեց գյուղացիներին:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը օրեր առաջ հայտարարել էր, որ ուսումնասիրություն է ընթանում կապված պարարտանյութերի գների կտրուկ թանկացման հետ: Դրանից հետո որևէ դրական մեսիջ գյուղացիները այս կառույցից այդպես էլ չստացան, Գևորգյանի ղեկավարած կառույցից հայտնեցին, որ պարարտանյութ ներկրող և սպառող օլիգարխները ստեղծված իրավիճակում որևէ մեղք չունեն, մեղավորը դրսի շուկան է, որտեղ գները կտրուկ թանկացել են, գյուղացին էլ եղունգ ունի՝ պետք է գլուխը քորի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հետ չի մնացել իր թիմակիցներից, հեղափոխության օրերին ամբիոնից և այնուհետև՝ արդեն վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը հրապարակայնորեն խոստանում էր ջրել գյուղացիական վարկերը և գյուղացիներին ազատել իր իսկ խոսքերով բանկային ստրկությունից: Մինչ օրս որևէ վարկ չի ջրվել, ավելին՝ բանկերը իշխանությունների լուռ համաձայնությամբ ավելի անտանելի են դարձրել գյուղվարկեր ստանալու պայմանները: 

Առողջապահության նախարարությունը մի նախագիծ էր դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում էր պետական այն ծառայողներին, ովքեր չեն համաձայնվում պատվաստվել, պարտադրել ամիսը երկու անգամ սեփական գրպանի հաշվին թեստ անել: Այսինքն՝ պետական ծառայողները, որոնց աշխատավարձը չի բարձրացել, ստիպված եղան պատվաստվել կամ ամսական 30 հազար դրամ ծախսել թեստավորման վրա: Սա Անահիտ Ավանեսյանի միակ նվերը չէր քաղաքացիներին:  2020 թվականի հունվարից առաջնային բուժսպասարկման հաստատություններում ներդրվել են նոր ծառայություններ, որոնք քաղաքացիներին ավելորդ թղթաբանություններից զերծ պահելու համար են, բայց այս փոփոխությանը զուգահեռ, առողջապահության նախարարությունը կասեցրել է պոլիկլինիկաներում մինչ այս անվճար մատուցվող որոշ բուժծառայությունների ֆինանսավորումը:

Առողջապահության նախարարությունից հետ չի մնացել Երևանի քաղաքապետարանը՝ հարվածելով քաղաքացիների գրպանին:  Սվագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի եւ տուրքերի, բարձրացրեց նաեւ աղբահանության համար գանձվող վճարը: Այդ որոշմանը դեմ քվեարկեցին «Լույս» դաշինքի եւ ԲՀԿ ներկայացուցիչները:

Շրջակա միջավայրի նախարարությունը այն ժամանակվա նախարար Ռոմանոս Պետրոսյանի թեթև ձեռքով շրջանառության մեջ դրեց օրենքի նախագիծ, որով առաջարկում էր տուգանել այն վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցը կշահագործեն առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների։ 

Սահմանային շերտում լուսանկարահանումներ իրականացնելու համար «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ առաջարկում է սահմանել շուրջ 300 հազար դրամի տուգանք:

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի թեթև ձեռամբ օրենքի ուժ ստացավ ԶԼՄ-ին՝ ոչ նույնականացված աղբյուրներին հղելու համար տուգանելու նախագիծը:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի անգործության հետևանքով էլ մարզի բնակիչների համար ուղևորափոխադրման դիմաց վարձվող գումարը թանկացել է 15-100 անգամ: Մինչդեռ, բնականաբար, մարզպետը պաշտոնը ստանձնելիս կոտայքցիներին բարեկեցիկ կյանքի ապահովում էր խոստանում:

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը քաղաքացիներին քաշող մյուս պաշտոնյան է: Վերջինս ամիսներ շարունակ հայտարարում էր, որ կան բոլոր հիմքերը կանխելու գազի, էլ.էներգիայի և ջրի թանկացումները և հանկարծ այդ հնարավորությունները մեկ օրում վերանալով հսկայական հարված հասցրին քաղաքացիների գրպանին: Որոշումները դակողն էլ հենց Բաղրամյանի ղեկավարած կառույցն էր:

Ինչպես տեսնում ենք՝ քաղաքացիներին լավ կյանք խոստացած պաշտոնյաները իրենց քայլերով, ընդունած որոշումներով, գծած նախագծերով և նույնիսկ անգործությամբ ստեղծել են ամբողջովին հակառակ պատկեր, երբ աղքատները էլ ավելի են աղքատանում, իսկ բարեկեցության մասին երազողների թիվը գնալով աճում է...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian GenocideThe victims of the Armenian Genocide must never be forgotten – President of GreeceRuben Vardanyan’s friends, colleagues hold march in YerevanUS President Joe Biden releases Armenian Genocide Remembrance Day statementPeople’s flow to Armenian Genocide Memorial in Yerevan continues since morningNever Again: Ambassador of Belgium to Armenia Eric De MuynckSuren Papikyan visited 'Tsitsernakaberd' Armenian Genocide MemorialWe mourn together with Armenian people: Embassy of Russia to ArmeniaArmenian Genocide is the most heinous crime committed in human history - Fabio Massimo CastaldoEverything necessary should be done to prevent recurrence of genocide: Costas MavridesThe threat of genocide is still present in the world – MFA of ArmeniaFrench and Armenians are forever connected: MacronArmenian Genocide should be discussed as a lesson for the present and the future - MEP Costas MavridesToday we commemorate victims of Armenian Genocide: Ambassador of FranceStatement of MFA of Armenia on the occasion of the 109th anniversary of the Armenian GenocidePrime Minister Nikol Pashinyan paid tribute to memory of victims of Armenian Genocide in TsitsernakaberdArmenian Genocide is not just a tragedy of the past; it's a continuous reality – German MEP
Most Popular