Սերգեյ Լավրովը կհանդիպի Իրանի ԱԳ նախարարի հետ
Ռուսաստան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է հանդիպել իր իրանցի գործընկերոջ՝ Հուսեին Ամիր Աբդուլահյանի հետ:
Այդ մասին հայտարարել է Լավրովը՝ Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ:
Նա կարևորել է հուլիսի 19-ին Թեհրանում կայացած գագաթաժողովի շրջանակում ընդունվել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հռչակագիրը:
Լավրովի խոսքով, իրենք հատուկ ուշադրություն են դարձնում 3 նախագահների պայմանավորվածությունների կատարմանն ուղղված կոնկրետ քայլերին և նշել, որ այդ ու այլ հարցերը լինելու են Իրանի արտգործնախարարի հետ առաջիկա հանդիպման քննարկման գլխավոր թեմաները: