By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov Post installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime Minister Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector 

Ընդդիմությունն անում է «ձեռքից եկածը»՝ Փաշինյանի վարչապետությունը երկարաձգելու համար

Analytical

Վերջին օրերին որոշակի դադարից հետո կրկին ակտիվացում է նկատվում Հայաստանի ընդդիմադիր դաշտում: Մասնավորապես, երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Անկախության շարժման» առաջնորդ Էդգար Ղազարյանի կողմից հրավիրած հանրահավաքը, որի նպատակն էր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը: Ղազարյանի նախաձեռնությանն իրենց աջակցությունն էին հայտնել ընդդիմադիր դաշտի բազմաթիվ այլ ներկայացուցիչներ, մասնավորապես` Արթուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արմեն Աշոտյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, Տիգրան Աբրահամյանը, Սեյրան Օհանյանը, Արման Թաթոյանը, Վազգեն Մանուկյանը: Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ վերը թվարկած ընդդիմադիր գործիչներից շատերը, աջակցություն հայտնելով հանդերձ, այդպես էլ հրապարակում չկանգնեցին Ղազարյանի կողքին, երեկվա հանրահավաքին անձամբ մասնակցում էին միայն Իշխան Սաղաթելյանը և Արմեն Աշոտյանը, այն էլ՝ շարքային մասնակիցների թվում, ոչ թե հարթակում:

Այստեղ պետք է պատասխանել երկու կարևոր հարցերի՝ ինչո՞վ էր պայմանավորված երեկվա հանրահավաքը և ինչո՞վ է բացատրվում հանրության պասիվ արձագանքը: Ներընդդիմադիր, և ընդհուպ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան դաշտում եղած թե՛ մարտավարական, թե՛ առավել խորքային բնույթի հակասություններն ու պայքարը նոր չէ, որ ակնառու է: Շատ փորձագետների կարծիքով, քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել եւ ասպարեզը չեն զիջել իրենց շրջանակից դուրս մի անձի` վարչապետի թեկնածուին, շարժումը նոր թափ չի ստանա: Արդյո՞ք այն, ինչին մենք այսօր ականատես ենք լինում, հենց այդ սցենարի իրագործումը չէ և էդգար Ղազարյանը հենց այն ֆիգուրը չէ, որին Քոչարյան-Սարգսյան տանդեմը առաջին պլան մղելով փորձում է նոր թափ հաղորդել ընդդիմադիր շարժմանը:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նախկին երկու նախագահների թիմերի միջև պայքարը վերջին շրջանում էլ ավելի սուր բնույթ է ստանում՝ չի կարելի բացառել նաև որ ընդդիմադիր դաշտում վերջին օրերի խմորումները տեղավորվում են միայն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խաղի՝ առանձին խաղարկվող պարտիայի մեջ: Գաղտնիք չէ, որ Ղազարյանը 2008-2014 թվականներն անդամակցել է Հանրապետական կուսակցությանը, Վայոց Ձորի մարզպետ նշանակվել է կուսակցության քվոտայով, կուսակցության անդամկցությունը սառեցվել է միայն դեսպան աշխատելու հանգամանքով։ Վերջին օրերին նկատվող պրոցեսները կարող են միտված լինել նաև Սերժ Սարգսյանի կողմից իր դիրքերը ամրապնդելուն, այսպիսով երրորդ նախագահը գուցե և փորձում է ինքնուրույն խաղ խաղալ՝ հրապարակ բերելով նոր առաջնորդի և այդ հրապարակը փաստացի վերցնելով իր ձեռքը: Հենց Սերժ Սարգսյանի այս նկրտումներին արձագանքելով էլ կարող էր պայմանավորված լինել՝ հանրահավաքից մեկ օր առաջ Իշխան Սաղաթելյանի տված հարցազրույցը, որում վերջինս փորձում էր ընդգծել, որ «Դիմադրության» շարժման ֆորմալ լիդերների փոփոխության հարց այս պահին չի քննարկվում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամները մինչ հանրահավաքը Ղազարյանի նախաձեռնության հասցեին հրապարակայնորեն հոռետեսական գնահատականներ էին հնչեցնում՝ կասկածի տակ դնելով նրա հաջողության հասնելու շանսերը: 

Այժմ գանք այն հարցին, թե ինչու է երեկ հրավիրված հանրահավաքին մասնակցել՝ ըստ ԻՔՄ տվյալների ընդամենը 2450 քաղաքացի: Հաշվի առնելով Հայաստանում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հանրության մեծ մասի  ակնհայտ դժգոհությունը իշխանությունների վարած քաղաքականությունից՝ այդ թիվը կատաստրոֆիկ փոքր է: Ըստ էության, պատճառը պետք է փնտրել հենց այսօրվա ընդդիմության քաղաքական ապիկարության մեջ, քանի որ, ընդդիմադիրների չհաշվարկված քայլերը, ներքին գզվրտոցը, ոչ պոպուլյար՝ օդիոզ դեմքերի հանրային դաշտ բերելը, փողոցային անիմաստ «զբոսանքները»՝ հանգեցրել են մի իրավիճակի, երբ ընդդիմադիր ներուժը և ժողովրդի վստահությունը անխնա մսխվում է: Եվ բնական է, որ նման որակի ընդդիմության առկայության պայմաններում շահում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մինչդեռ, կարծես թե, առկա վարկանիշի պայմաններում նրա գոյատևումը անգամ անհնարին էր թվում: Ընդդիմության շարժման հրապարակայնորեն բարձրաձայնված նպատակներից որևէ մեկը, կարծես թե, չի իրականացել և արդյունքում օբյեկտիվորեն ընդդիմությունը զրկվել է հանրային լայն աջակցությունից: Դա է նաև պատճառը, որ իշխանությունները ընդդիմադիրների հանդեպ անգամ լուրջ ճնշումներ բանեցնելու կարիք չեն տեսնում, քանի որ ընդդիմությունն այսօր ինքն է ստանձնել իրեն վարկաբեկելու «սուրբ» գործը: Այս իրավիճակում հրամայական է դառնում նոր քաղաքական ուժի ձևավորումը՝ նոր ասելիքով, նոր տեսլականով և երիտասարդ նոր դեմքերով, որոնք ի զորու կլինեն ստանձնել քաղաքական պատասխանատվություն և չեն լինի իրական «նվեր» գործող իշխանությունների համար, ինչպիսին որ հանդիսանում է օրվա ընդդիմությունը...

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Cyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways also
Most Popular