ԵԱ․ Մկրտչյանն ու Գեւորգյանը հաղթեցին, Դանիելյանը ոչ ոքի խաղաց
ՍպորտՉեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Ուլվիա Ֆատալիեւայի հետ եւ 4 միավորով բաժանում է 2-12-րդ տեղերը։ 4-ական միավոր ունեն նաեւ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան։
Միանձնյա առաջատարը Մոնակոն ներկայացնող Մոնիկա Սոցկոն է, որը վաստակել է 4,5 միավոր։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։