Ակցիա Լոս Անջելեսում՝ ի աջակցություն Արցախի
ՏեսանյութերՀայերը ակցիա են իրականացրել ԱՄՆ-ում՝ ի աջակցություն Արցախի: Ակցիան նախաձեռնել են դաշնակցականները և «Դիմադրության» շարժման հանձնախումբը: Ակցիայի մասնակիցները շրջափակել են Լոս Անջելոսում Հայաստանի հյուպատոսության շենքը և դատապարտել են ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը և Աղավնո, Բերձոր ու Սուս բնակավայրերի հանձնումը: Ցուցարարները նաև «Աղավնոն, Բերձորը ու Սուսը հայկական են», «Ազատություն հայ ռազմագերիներին» գրություններով պաստառներ են դրել ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոսության շենքի դիմաց: