Բլեյք Լայվլին լողազգեստով լուսանկար է հրապարակել
ԼուսանկարներԲլեյք Լայվլիի կազմվածքին կարող են նախանձել շատ աղջիկներ։ Դիտելով դերասանուհու լուսանկարները՝ դժվար է հավատալ, որ նա բազմազավակ մայր է։ Երրորդ երեխայի ծնվելուց հետո հոլիվուդյան աստղը արագ վերականգնել է կազմվածքը։ Եվ այս ամենը ճիշտ սնվելու և մարզումների շնորհիվ։
Չնայած Բլեյքը հիանալի տեսք ունի, նա երբեմն բիկինիով լուսանկարներ է հրապարակում։ Սակայն այսօր նա բացառություն է արել։ Դերասանուհին երկրպագուներին ուրախացրել է մի լուսանկարով, որում նա ներկայացել է արծաթագույն կցամասերով լողազգեստով։ Աստղը կեցվածք է ընդունել շքեղ լողավազանի մոտ ու շատ երջանիկ տեսք ունի։
Դերասանուհու նոր լուսանկարն, իհարկե, հիացրել է երկրպագուներին։ «Իմ կյանքի սերը», «Անթերի Բլեյք», «Գեղեցիկ», «Դու չափազանց գեղեցիկ ես», «Ինչպիսի թագուհի», «Դու հիանալի տեսք ունես»,- գրել են համացանցի օգտատերերը։