Բրիթնի Սփիրսն ու Էլթոն Ջոնը համատեղ տեսահոլովակ են ներկայացրել
ՏեսանյութերԲրիթնի Սփիրսն ու Էլթոն Ջոնն այսօր համատեղ տեսահոլովակ են թողարկել։ Կոմպոզիցիան կոչվում է Hold Me Closer, որը նրա հայտնի 1971 թվականի Tiny Dancer հիթի նոր տարբերակն է։ Նշենք, որ սա Բրիթնի Սփիրսի թողարկած առաջին ստեղծագործությունն է վերջին տարիներին, երբ աստղը գտնվում էր հոր խնամակալության ներքո։ Արտիստներին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ Էլթոն Ջոնն ինքն է հանդես եկել երգչուհու հետ համագործակցելու գաղափարով, որպեսզի օգնի նրան վերականգնել իր կարիերան: