Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն ցուցադրել է չորս ամսական դստերը
ԼուսանկարներՊորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն ցույց է տվել իրենց չորս ամսական դստերը, ով ողջ է մնացել ծանր ծննդաբերությունից հետո։ Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում հրապարակել է գեղեցիկ ամառային կոստյումով աղջկա լուսանկար՝ արված ծովում` ընտանեկան հանգստի ժամանակ։
2022 թվականի ապրիլի 18-ին մոդելը երկրորդ անգամ մայր է դարձել, դստերն անվանել են Բելլա Էսմերալդա։
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը սպասում էին երկվորյակների, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը 2022 թվականի ապրիլի 18-ին սոցիալական ցանցերում հայտարարեց իր նորածին երեխաներից մեկի մահվան մասին։ Աղջիկը փրկվեց, բայց տղան մահացավ։ Ֆուտբոլիստի խոսքով՝ երեխան չի կարողացել ողջ մնալ՝ չնայած բժիշկների ջանքերին, որոնց նա անչափ շնորհակալ է։ Մարզիկը հրապարակավ դիմել է երկրպագուներին ու լրագրողներին և խնդրել հարգանք ցուցաբերել իր ընտանիքի նկատմամբ՝ ողբերգության մասին հարցեր չտալ։
Զույգն արդեն ունի ընդհանուր դուստր՝ Ալանա Մարտինան, ով ծնվել է 2017թվականին։ Ֆուտբոլիստը ունի նաև որդի՝ Կրիշտիանու կրտսերը, ով ծնվել է 2010թվականին։ Իսկ 2017 թվականին փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել երկվորյակներ Եվային և Մատեոյին։ Ջորջինա Ռոդրիգեսը բաժանորդներին խոստովանել է, որ սիրում է իր խորթ որդիներին և խորթ դստերը, ինչպես նաև իր երեխաներին: