Դինամոյի գլխավոր մարզիչը խոսել է Զախարյանի՝ Չելսի հնարավոր տեղափոխության մասին
Sport«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը խոսել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։ Մասնագետի խոսքով, ֆուտբոլիստը կենտրոնացած է միայն «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ խաղի վրա և պատրաստ է օգնել թիմին:
«Այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Զախարյանը կենտրոնացած է «Պարի ՆՆ»-ի դեմ խաղի վրա։ Ես վստահ եմ, որ նա պատրաստ է օգնել թիմին։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է»,- Armsport.am-ի հաղորդմամբ` Յոկանովիչի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։
Նշենք՝ «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում Զախարյանը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» հետաքրքրված է Զախարյանի տեղափոխությամբ և մոտ է տրանսֆերն իրականացնելուն։ Լոնդոնցիների հետ պայմանագիր կնքելու դեպքում Զախարյանը տարեկան 960 հազար ֆունտ (հարկերը հանելուց հետո) աշխատավարձ կստանա։