Արամ Հակոբյանը երկրորդ հաղթանակն է տոնել Դուբայի միջազգային մրցաշարում
ՍպորտՀայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում:
Dubai Open 22-րդ միջազգային մրցաշարում կայացել են 2-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել, իսկ Սամվել Տեր-Սսահակյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի:
Dubai Open շախմատային 22-րդ մրցաշարն անցկացվում է
շվեյցարական մրցակարգով:
Մրցաշարին մասնակցում են 171 շախմատիստներ աշխարհի
տարբեր երկրներից: Այն կեզրափակվի սեպտեմբերի 4-ին: