Աղավնոյում եւ Բերձորում բնակարանների հրկիզման դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ
NKԱրցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո եւ Բերձոր համայնքներում բնակարանների հրկիզման 13 դեպքի առթիվ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արցախի դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։
«Բնակարանների հկիզման 11-ը դեպքն արձանագրվել է Աղավնո համայնքում, երկուսը՝ Բերձորում, բոլոր դեքպերի առնչությամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Որեւե մեկն այդ վարույթներով մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի»,– ասաց Կիմ Գաբրիելյանը։