27-ամյա երևանցին մտել է իր փողոցի տներից մեկը, հափշտակել հեռախոս և 120 հազար դրամ
ՏեսանյութերՕգոստոսի 6-ին՝ ժամը 19.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17-ի սահմաններում ինչ-որ մեկը մտել է Երևանի Բուռնազյան փողոցի տներից մեկը և հափշտակել բջջային հեռախոս ու 120 000 դրամ գումար։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Էրեբունու բաժնի քննիչների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բնակարանային գողությունն արել է նույն փողոցի 27-ամյա մի բնակիչ։
27-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալվեց և բերվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողացած բջջային հեռախոսի մոդելի մաս։
Ձերբակալվելուց երկու օր անց ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացրեց գողացված հեռախոսը, որը, պարզվում է, հեռախոսների վաճառակետում փորձել էր վաճառել:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։