Մբապեն հանդիպում է տրանսգենդեր մոդելի հետ
Sport«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն ենթադրաբար հարաբերությունների մեջ է տրանսգենդեր մոդել Ինես Ռաուի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին։
Նշվում է, որ Կիլիան Մբապեն ու Ինես Ռաուն հանդիպում են արդեն մի քանի ամիս։ Առաջին անգամ ֆուտբոլիստին ու տրանսգենդեր մոդելին նկատել են այս տարվա մայիսին՝ Կաննի կինոփառատոնում։ Ավելի ուշ զույգին նկատել են զբոսանավում հանգստանալիս:
Ոչ Մբապեն, ոչ Ռաուն չեն մեկնաբանել հարաբերությունների մասին լուրերը:
Հայտնի է, որ Ինես Ռաուն ծնվել է 1990 թվականին Փարիզում, ծագումով ալժիրցի է։ 16 տարեկանում նա սեռափոխության վիրահատության է ենթարկվել, սակայն իր կողմնորոշման մասին հայտարարել է միայն 24 տարեկանում։ 2017 թվականին նա դարձավ առաջին տրանսգենդեր մոդելը, ով հայտնվեց տղամարդկանց Playboy ամսագրի շապիկին։