«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները կողմ են, որ Ռոնալդուն հեռանա թիմից
SportԱնգլիայի Պրեմիեր լիգայի խաղացողները կոչ են անում «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հեռանալ ակումբից, հայտնում է ESPN-ը։
Ռոնալդուի պատճառով պարբերաբար թիմում լինում են խաղացողների միջև տարաձայնություններ, ինչպես նաև կոնֆլիկտներ, ուստի շատ խաղացողներ ուրախ կլինեն, եթե հարձակվողը նոր ակումբ գտնի։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն միայն մեկ հանդիպում է անցկացրել ամբողջ ծավալով և երեք անգամ դուրս է եկել պահեստայինների նստարանից։ Լրատվամիջոցները վաղուց էին հայտնում, որ պորտուգալացին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ 2021 թվականի աշնան սկզբին։ Պորտուգալացին 2021/22 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 37-ամյա հարձակվողը բազմիցս հայտարարել է, որ տիտղոսներն իր համար առաջնահերթություն են, սակայն ստեղծված իրավիճակում նա կասկածներ ունի, որ ակումբը պատրաստ է դրանք նվաճել։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» 25%-ով կրճատել էր հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը։ Ակումբն այս քայլին գնաց այն պատճառով, որ նա 2022/23 մրցաշրջանում նա Չեմպիոնների լիգայի ուղեգիր չի նվաճել։ Պորտուգալացու պայմանագրում կար համապատասխան կետը։