Ռիհաննան թողարկել է Savage x Fenty տնային հագուստի շարքը
ԼուսանկարներԵրգչուհի Ռիհաննայի Savage x Fenty-ն հագուստ կարտադրի տան և ժամանցի համար: Այդ մասին գրում է WWD-ն։
Բրենդն համալրել է իր տեսականին հուդիներով, շապիկներով, սլիփներով շորտերով և լեգինսներով: Գովազդային արշավում մոդելները ցույց են տվել, որ գնորդները կարող են կրել այս իրերը ոչ միայն տանը, այլև փողոցում։
Պրոմո շարքի նկարահանման ժամանակ նկարահանվել են Ջորդան Ալեքսանդրը, ով հայտնի է Gossip Girl-ի նոր սերիալով, և Դով Քեմերոնը՝ Լիվ և Մեդի հեռուստասերիալի դերասանուհին: Հավաքածուն, որը հասանելի է XXS-ից մինչև 4XL չափսերով, վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 8-ից: Ապրանքների գները տատանվելու են $25-ից $75-ի սահմաններում:
«Savage x Fenty-ի հիմքում սեքսուալության և ինքնավստահության զգացումն է: Լաունջ հավաքածուն ներկայացնում է ամեն ինչ սառը, հանգիստ նոտաներով: Ես ուզում էի հարմարավետություն և իրատեսություն մտցնել առօրյա իրերի մեջ, որոնք կարող ես տարբեր ձևերով համադրել և ընդգծել առավելություններդ»,- ասել է Ռիհաննան: